Նիկոլն իր ասուլիսին «բոչկա է գլորել»  Արաշկ Կարապետյանի ուղղությամբ՝ հենց նրան մեղադրելով ՀՀ սուվերեն տարածքների կրճատման համար: 

 

Մասնավորապես՝ Նիկոլը փաստացի հենց Կարապետյանին է մեղադրել 2021 թվականի մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների համար ու հայտարարել, թե իբր Կարապետյանն իրեն սուտ ինֆորմացի է հաղորդել. զեկուցել է, թե ամեն ինչ հանգիստ է սահմանին, մինչդեռ, ըստ Նիկոլի, Ադրբեջանի զորքերը ներխուժած են եղել ՀՀ տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: «…և նա, լինելով պաշտպանության նախարար, կա՛մ տեղյակ չի եղել, կա՛մ լինելով հանդերձ՝ ինձ չի զեկուցել: Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,-հայտարարելէ Նիկոլը: 

 

Պարզ է, չէ՞, ինչ է տեղի ունենում: Նիկոլը հիմա էլ Արշակ Կարապետյանին է մեղավոր հանում թուրքերի առաջխաղացման համար: 44-օրյայի պատերազմի համար մեղվարոր ինր Օնիկ Գասպարյանն ու Տոնոյան Դավիթը, այս դեպքում՝ Արշակ Կարապետյանը: 

 

Իհարկե, հետաքրիր կլինի տեսնել,թե Նիկոլի մեղադրանքներին ինչպես  կարձագանքի քաղաքական հայտ ներկայացրած ու Նիկոլի պրոբլեմների թիվն ավելացրած Կարապետյանը, բայց այստեղ ոչ թե խնդիրը Կարապետյանն է,որին Նիկոլը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, վարկաբեկում է, այլ՝ Նիկոլի պահվածքը, որ կարելի է բնութագրել մեկ բառով՝ անպատասխանատվություն, լակոտամտություն. փոքր երեխաներին է, չէ՞, բնորոշ «Ես չեմ արել ինքն է արել»-ը: Ա՛յ նույն բանը հիմա Նիկոլն է ասում՝  աչքերը կլոարցնելով ու չհասկանալով,որ դա չի կարող արդարացում լինել իր նման մեկի համար: 

 

Իսկ հետաքրքիր է՝ Պապիկյան Սուրիկը Նիկոլին ճի՞շտ է զեկուցում, թե՞ վաղն էլ, երբ Հայաստանը կտան թուրքերին, նրան է մեղավոր կարգելու՝ հանձնելով հանրության դատին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել